Բացել լրահոսը Փակել լրահոսը

Իշխան Զաքարյանը հրավիրվել է ԱԱԾ

A A

Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով Ազգային անվտանգության ծառայություն են հրավիրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ քաղաքացիներ։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։

«Տվյալ հողատարծքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Այլ  մանրամասներ հայտնել չենք կարող։ Ըստ անհրաժեշտության կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասացին ԱԱԾ-ի մամուլի կենտրոնից։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԱԾ են հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին, եղբայրը և այլք, իսկ նրանց հրավիրելը կապ ունի Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգու հետ: