Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis 14.09.
A A
Սպորտ

Կարեն Խաչանովը Հռոմի մրցաշարում պարտվեց մեկնարկային խաղում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հռոմում մեկնարկած «Մաստերս» կարգի մրցաշարի արդեն առաջին փուլում անհաջողության մատնվեց։ Մեր հայրենակիցը մեկնարկային խաղում 1։2 հաշվով պարտվեց նորվեգացի թենիսիստ Կասպեր Ռուդին՝ 3։6, 6։3, 1։6։ Հանդիպումը տևել է 2 ժամ 13 րոպե։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,8 մլն եվրո է։

Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն անհաջող էր հանդես եկել նաև ԱՄՆ-ի բաց առաջնությանը, որտեղ նա 3-րդ փուլի խաղում պարտվել էր ավստրալացի Ալեքս դե Մինորին՝ 2։3։