Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դանիելյանը կրկին պարտվեց

Սպորտ

Նալչիկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի մրցաշարի 3-րդ տուրում կայացած 6 պարտիաներից հինգն ավարտվեցին ոչ-ոքի, եւ միայն մեկն արդյունավետ ստացվեց:

Ցավոք, միակ պարտությունը կրեց Հայաստանը ներկայացնող Էլինա Դանիելյանը, որը սեւերով զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Տատյանա Կոսինցեւային:

Այս պարտությունից հետո մեր շախմատիստուհին դարձավ մրցաշարի ետնապահը: Նա իր ակտիվում ունի ընդամենը 0,5 միավոր: Տատյանա Կոսինցեւան, հակառակը, այս հաղթանակի շնորհիվ սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը` 2,5 միավոր:

Նրանից կես միավորով ետ են մնում երեք շախմատիստուհիներ: Հայաստանի երկրորդ մասնակիցը` Լիլիթ Մկրտչյանը, այս տուրում խաղաղ դաշն կնքեց չինուհի Հու Յիֆանի հետ: Նա վաստակել է 1 միավոր եւ այժմ բաժանում է 9-11-րդ տեղերը:

 Այսօր կայանալիք 4-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով կմրցի նույնպես 1 միավոր ունեցող Ժաո Քսյուի (Չինաստան) հետ, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի 7-րդ տեղում ընթացող Պիա Կրամլինգի (Շվեդիա) հետ: