Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անանդն առաջ անցավ

Սպորտ

ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 4-րդ պարտիայում գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդը գեղեցիկ ոճով հաղթեց Վեսելին Թոփալովին եւ հաշիվը դարձրեց 2,5:1,5:

Սպիտակներով խաղացող հնդիկ գրոսմայստերը կատալոնյան սկզբնախաղում նորամուծություն մտցրեց 10-րդ քայլում, ինչը երկար մտածելու տեղիք տվեց բուլղարացի շախմատիստին: Վեսելին Թոփալովը միջնախաղում փորձեց փոխանակել թագուհիները եւ պարզեցնել դիրքը, սակայն Անանդն այլ մտադրություն ուներ այդ կապակցությամբ:

 Նա հաշվենկատ քայլերով դիրքային առավելություն ստացավ, իսկ հետո սուր գրոհ ձեռնարկեց մրցակցի թագավորական թեւում: 32-րդ քայլին սեւերով խաղացող Թոփալովը ստիպված անձնատուր եղավ: Հաջորդ, 5-րդ պարտիան, տեղի կունենա ապրիլի 30-ին: