Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Աթլետիկա. երկու մեդալ Ստամբուլից

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած Բալկանյան երկրների աթլետիկայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են երկու մեդալ:

Գյումրեցի եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը գրավել է պատվավոր 2-րդ տեղը՝ ցույց տալով 15,55 մ արդյունք։ Կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը 7մ 15սմ արդյունքով զբաղեցրել է մրցանակային 3-րդ տեղը։ Մեր մյուս հինգ մասնակիցներին չի հաջողվել մեդալ նվաճել:

Հավելենք, որ Բալկանյան երկրների աթլետիկայի մինչև 20 տարեկանների առաջնությանը մասնակցեցին 13 երկրների 240 մարզիկ-մարզուհի։