Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Լսում եմ, որ իմ հանդեպ քրեական գործեր են պատրաստում. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե տարբեր տեղերից լսում է, որ իր վերաբերյալ քրեական գործեր են պատրաստվում:

Թե ինչի վերաբերյալ են քրեական գործեր լինելու, Ղուկասյանն ասում է՝ դեռ սպասում է, բայց մտահոգվելու առիթ չունի: Ղուկասյանը պնդեց, թե ժողովուրդը այս իշխանությանը ընտրել է նախկինների վատ աշխատանքի հետևանքով:

«Ժողովուրդը իրենցից շատ բան է սպասում, իրենց տված խոստումները չի կատարվում, ես էլ եմ ձայն տվել և մասնակցություն եմ ունեցել, դրա համար մենք բոլորս սպասում էինք, որ կառավարությունը պիտի կոնկրետ քայլեր կատարի: Բռնել տալով, ասֆալտին փռելով երկիր չի կառուցվում, պիտի ապրել և ապրեցնել»:

Վարդան Ղուկասյանն ասում է, թե 13 տարի քաղաքապետ է եղել, բայց կուսակցական չի եղել, չի մասնակցել ՀՀԿ-ի խորհրդի նիստերին: Ասում է՝ հիմա էլ ԲՀԿ-ական չէ:

Ղուկասյանը համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ին կհաջողվի մեծ հանրահավաք անել. «Ժողովուրդը միշտ ԲՀԿ-ին ձայն է տվել, բայցի այդ՝ ժողովուրդը հիասթափված է»: