Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնա
A A
Պաշտոնական

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք:

Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:
Առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12935 փորձանմուշի հետազոտություն:

Нет описания фото.