Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մնաց մեկ մասնակից

Սպորտ

Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 6 մարզիկներից պայքարը կշարունակի միայն 60 կգ քաշային Հրայր Մաթեւոսյանը: Նա 1/16 եզրափակիչում հաղթեց բոսնիացի Միրոսլավ Սեմբիչին եւ մտավ հաջորդ փուլ։

 Այստեղ մեր երիտասարդ բռնցքամարտիկը կմրցի մոլդովացի Պետրու Ուրսուի հետ: Իսկ ահա 51 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16 եզրափակիչում զիջեց Եպիգտոսի ներկայացուցիչ Հեշամ Աբդելալ Մահմուդին, 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը` Մուհամեդ Այդինին (Թուրքիա)։

 Ուկրաինան ներկայացնող հայազագի բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանը (90 կգ) շարունակում է հաջող հանդես գալ եւ նույնպես մտել է 1/8 եզրափակիչ: Նրա մրցակիցը կլինի գերմանացի Դոնատ Ավդիջայը: