Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captdsdsdsure
A A
Սպորտ

Լեւոն Արոնյանը գրավեց 3-րդ հորիզոնականը

CHESS 9LX Ֆիշերի շախմատի առցանց մրցաշարում կայացան վերջին երեք՝ 7-9-րդ տուրերի պարտիաները:

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի և աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Նա վաստակած 5,5 միավորով գրավեց 3-րդ տեղը՝ վաստակելով նաև 17.500 դոլար մրցանակային գումար։ Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Հիկարու Նակամուրան:

Հիշեցնենք, որ մեկ օր ընդմիջումից հետո, սեպտեմբերի 15-ին, կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը՝ 2020 Saint Louis Rapid & Blitz-ը, որը նույնպես կանցկացվի օնլայն տարբերակով:

Այստեղ նույնպես հանդես կգան 10 շախմատիստ՝ Մագնուս Կառլսեն, Լևոն Արոնյան, Հիկարու Նակամուրա, Վեսլի Սո, Լեյնիեր Դոմինգես, Ջեֆրի Քսյո, Ալիռեզա Ֆիրուջա, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ, հնդիկ՝ Պենտալա Հարիքրիշնա: