Հաղթեց երիտասարդականը
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներն այսօր երկկողմանի խաղ անցկացրին «Հանրապետական» մարզադաշտում: Այն տեւեց ընդամենը 60 րոպե` երկու 30-ական րոպեանոց խաղակեսերով: Հանդիպումն ավարտվեց երիտասարդական ընտրանու հաղթանակով` 1:0: Միակ գոլն արդեն 2-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Զավեն Բադոյանը:
Մեր ազգային թիմն հանդես եկավ այսպիսի կազմով. Ստեփան Ղազարյան (Մայիս Ազիզյան, 31), Ալեքսանդր Թադեւոսյան (Վահագն Մինասյան, 31), Աղվան Մկրտչյան, Հրայր Մկոյան, Էդուարդ Կակոսյան, Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան, Արմեն Պետրոսյան (Արարատ Առաքելյան, 31), Սամվել Մելքոնյան, Մարկոս Պիզելի, Նարեկ Բեգլարյան (Գեւորգ Նռանյան, 31):
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն հանդիպումից հետո նշեց, որ իր համար էական չէր խաղի արդյունքը: «Այս հավաքն ու խաղն լրիվ ծառայեցին իրենց նպատակին: Նախ մոտիկից ծանոթացա թիմ հրավիրված նոր ֆուտբոլիստների հետ: Երկրորդ, առանձնազրույցներ ունեցա հավաքականում արդեն հանդես եկած ֆուտբոլիստների հետ, որոնք Հայաստանի առաջնության խաղերին որոշ խնդիրներ են ունենում: Մենք ցանկանում ենք պարզել, թե որոնք են այդ խնդիրների պատճառները, որպեսզի աշխատանքներ տանեք դրանք շտկելու համար»:
Խոսելով առաջիկա անելիքների մասին` Վարդան Մինասյանն ասաց, որ բանակցություներ են ընթանում Ուզբեկստանի հավաքականի հետ` մայիսի 25-ին Երեւանում ընկերական խաղ անցկացնելու համար: Իսկ հունիսի 1-2-ին մեր ընտրանին կրկին նմանատիպ ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում: