Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capդֆդֆդֆդհգհգture
A A
Սպորտ

Chess 9LX.․Այս պահին Լեւոն Արոնյանը գլխավորում է աղյուսակը (տեսանյութ)

Ֆիշերի շախմատի առցանց մրցաշարի հերթական երեք տուրերում Լևոն Արոնյանն առավելության հասավ մրցակիցների նկատմամբ։
 
4-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով պարտության մատնեց 17-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջային, իսկ 5-րդ տուրում հաղթեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին:

6-րդ տուրում հայ շախմատիստի մրցակիցը  ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսն էր, որին նույնպես հաղթեց Լեւոնը։

Լեւոնի հաջորդ մրցակիցը վաղը լինելու է Գարրի Կասպարովը։

 

Հիշեցնենք, որ  Champions Showdown: CHESS 9LX մրցաշարը անցկացվում է Ֆիշերի շախմատի կանոններով։

Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ալիռեզան Ֆիրուջան։ 

Մրցաշարի ժամակարգն է 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է:

Հաղթողը կստանա 37.500, իսկ 10-րդ տեղը՝ 7.500 դոլար պարգևավճար: