Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկն» առաջին հաղթանակը տարավ Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացած 4-րդ տուրի խաղում Երևանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»:

Փյունիկցիների նորեկ Անտոն Կոբյալկոն խաղի 29-րդ րոպեին բացեց հաշիվը: Ընդմիջումից 10 րոպե հետո Արտյոմ Ավանեսյանը խփեց երկրորդ գոլը:

«Փյունիկը» տարավ իր առաջին հաղթանակը Պրեմիեր լիգայում, վաստակեց 4 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: «Գանձասար-Կապանը» երկրորդ պարտությունը կրեց այս առաջնությունում և մեկ միավորով մնաց վերջին՝ 10-րդ տեղում: