Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat (1)
A A
Սպորտ

«Արարատը» բողոքարկել է «Նոայի» դեմ խաղի մրցավարությունը

Երևանի «Արարատը» բողոքարկել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի «Նոայի» հետ հանդիպման մրցավարությունը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

«VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի «Նոայի» դեմ հանդիպումից հետո «Արարատի» ներկայացուցիչները խաղի արձանագրության մեջ մրցավարության բողոքարկման վերաբերյալ համապատասխան նշում են կատարել: Այսօր ըստ սահմանված կարգի ՀՖՖ-ին ուղարկվել է նամակ, որտեղ նշված են այն դրվագները, որոնցում Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական բրիգադը, մեր կարծիքով, սխալ որոշումներ է կայացրել: ՀՖՖ-ն առաջիկայում պետք է դիտարկի «Արարատի» բողոքը», - նշված է ակումբի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ կայացած հանդիպումն ավարտվել էր «Նոայի» կամային հաղթանակով՝ 2:1: