A
A
Լևոն Արոնյանն այսօր մեկնարկում է Champions Showdown: CHESS 9LX մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր մեկնարկում է Champions Showdown: CHESS 9LX մրցաշարը, որն անցկացվելու է Ֆիշերի շախմատի կանոններով։
Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ՝ Լևոն Արոնյանը, Գարի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ալիռեզան Ֆիրուջան։
Մրցաշարի ժամակարգն է 20 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ 10 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլին։ Այսօր տեղի կունենան 1-3-րդ տուրերը։ Առաջին տուրը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։00-ին։