Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանտ
A A
Հասարակություն

ՔԿՀ- ներում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք․ երկուսն էլ կալանավորներ են

2020թ. օգոստոսի 17-ի դրությամ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շրջանում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք: Ընդ որում, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք:

Առաջին COVID-19 վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հունիսի 6-ին մեկուսացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված  բժշկական  ստորաբաժանման  հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Հունիսի 23-ին նա ՊՇՌ մեթոդով  ենթարկվել է կրկնակի թեստավորման,  որի  արդյունքը  եղել է բացասական:   Ազատազրկված  անձը  համապատասխան  բժշկական  օգնությունը  ստանալուց հետո, ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, բավարար առողջական վիճակով հունիսի 26-ին դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:

Երկրորդ վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հուլիսի 21-ին եղել է «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում:  Այնտեղ  կատարված  փորձաքննության ավարտից հետո նա օգոստոսի 2-ին ենթարկվել է COVID-19 նմուշառման, որի դրական պատասխանը ստացվել է օգոստոսի 4-ին:

Ազատազրկված անձը ՓԲԸ-ից դուրս գրվելուց հետո մեկուսացվել է ՊՈԱԿ-ի՝  «Դատապարտյալների  հիվանդանոց» ՔԿՀ-ում  տեղակայված բժշկական  ստորաբաժանման  հատուկ  նախատեսված  առանձին պայմաններում:

Օգոստոսի 8-ին և 18-ին  կատարված  ռապիդ  թեստավորումներով  ազատազրկված  անձի թեստի  պատասխանները եղել են բացասական: Ներկայումս նրա առողջական վիճակը, ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանմամբ, գնահատվում է միջին ծանրության: Նա ՊՈԱԿ-ի՝  «Դատապարտյալների  հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման  բժշկական անձնակազմի  հսկողության տակ է:

Այսպիսով, ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ թեստավորվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական  հիմնարկներում անազատության մեջ պահվող 157 անձ, որից 26-ը՝ կալանավորված անձ, իսկ 130-ը՝  դատապարտյալ: COVID-19 վարակի 2 դրական դեպք արձանագրվել է կալանավորված անձանց շրջանում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում: COVID-19 վարակ հայտնաբերվել է 71 աշխատակցի մոտ: 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ  առողջացածների թիվը կազմել է 63 անձ, իսկ բուժում ստանում է 8 անձ:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ