A
A
Վիկտորյա Ազարենկոն հաղթեց Սերենա Ուիլյամսին և մտավ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինՆյու Յորքում ընթացող թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում կայացել են կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Աշխարհի 8-րդ ռակետ, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, 1:2 հաշվով զիջեց բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյին՝ 6:1, 3:6, 3:6: Հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե:
Աշխարհի 9-րդ ռակետ, ճապոնուհի Նաոիմի Օսական, 2:1 հաշվով հաղթել է ամերիկուհի Ջենիֆեր Բրեդին՝ 7:6, 3:6, 6:3: Այս խաղն տևել է 2 ժամ 8 րոպե:
Անցած տարի չեմպիոնի կոչումը նվաճել էր կանադուհի Բիանկա Անդրեսկուն, որը եզրափակիչում հաղթել էր Սերենա Ուիլյամսին: