A
A
Չվաստակեց անգամ մեկ միավոր
Աջակցիր «Ա1+»-ինԼեհական Գդանսկ քաղաքում մեկնարկած սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության (մինչեւ 23 տարեկաններ) առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Արմենակ Գասպարյանը ճկասուսերակիրների մրցումներում անչափ անհաջող հանդես եկավ եւ 57 մասնակիցների մեջ գրավեց հենց 57-րդ տեղը:
Արմենակ Գասպարյանը ընդգրկվեց 2-րդ ենթախմբում: Նա պարտվեց իր բոլոր մրցակիցներին, այդ թվում Եվրոպայի ապագա չեմպիոն Արթուր Ախմատզուլինին (Ռուսաստան):
Արմենակը, ինչպես նաեւ եւս 3 սուսերամարտիկներ, չվաստակեցին գոնե մեկ միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով մեր մարզիկը զբաղեցրեց վերջին տեղը: