Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa 21
A A
Սպորտ

Լիոնել Մեսին առաջինն է վիրտուալ ֆուտբոլում. արգենտինացին 1 միավորով առաջ է անցել Ռոնալդուից

Իսպանական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին FIFA 21-ի լավագույն ֆուտբոլիստն է: Արգենտինացի հարձակվողը ստացել է 93 միավոր:

Երկրորդ տեղը զբաղեցնում է իտալական «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ 92 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 91:

Վիրտուալ ֆուտբոլի ընկերության հրապարակած 100 լավագույն խաղացողների շարքում, ավաղ, այս անգամ չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Նշենք, որ FIFA 21 խաղի տարբերակը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 9-ին: