Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled2
A A
Հասարակություն

Վարչապետի առանձնատան դիմացից «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները բերման ենթարկեցին (տեսանյութ)

«Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամները Կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնատուն՝ պահանջելով փակել վաշխառու կազմակերպությունները:

Նրանք  մեկ տարի վարկային արձակուրդ են պահանջում։ Ճանապարհին ոստիկանները ակցիայի մասնակիցներին հորդորեցին չխոչնդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժը և գնալ այն ճանապարհով, որն ի սկզբանե որոշված է եղել: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ոստիկանները խոչնդոտում են իրենց ակցիային:

Առանձնատան մոտ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ոստիկանական պատի: 

Վարչապետի առանձնատան դիմացից ոստիկանները բերման ենթարկեցին «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամներին։

 

Տեսանյութը՝ Para.TV-ի