Անվստահ մեկնարկ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը առայժմ անվստահ են հանդես գալիս Նալչիկում մեկնարկած ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլի մրցաշարում։
2-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սեւերով պարտվեց Քաթարը ներկայացնող չինուհի գրոսմայստեր Ժու Չենին, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց թրքուհի Բեթուլ Յիլդիզի հետ:
Մեր շախմատիստուհիներն իրենց ակտիվում ունեն ընդամենը 0,5-ական միավոր եւ եւս երկու մասնակիցների հետ բաժանում են 9-12-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ժու Չենը, Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան (Ռուսաստան) եւ Բեթուլ Յիլդիզը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր:
Այսօր նախատեսված 3-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կհանդիպի ետնապահներից մեկի` չինուհի Հու Յիֆանի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սեւերով կմրցի Տատյանա Կոսինցեւայի հետ: