Բացել լրահոսը Փակել լրահոսը
sasna-crer
A A
Քաղաքականություն

 «Սասնա ծռեր»-ի երկրորդ  գործը  նոր դատավորի   է մակագրվել

«Սասնա ծռեր» 2-ի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

   Այս գործով արդեն 5 դատավոր է փոխվել։ Սկզբում «Սասնա ծռեր»-ի 32 անդամների գործը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Որոշ ժամանակ անց նա  որոշեց գործերն առանձնացնել,  եւ երկու գործերը դարձրեց երեք։ 

Այնուհետեւ  «Սասնա ծռեր»-ի 11 անդամների գործը մակագրվեց Արթուր Օհանյանին,  կարճ ժամանակ անց նրա լիազորությունները դադարեցվեցին հիվանդության հիմքով։ Հետո գործը մակագրվեց Արշակ Վարդանյանին։ Նա  տեղափոխվեց Վերաքննիչ դատարան, դատավոր Արմեն Խաչատրյանի լիազորություններն էլ  կարճ ժամանակ անց դադարեցվեցին։ Գործն էլ 2019 թ տեղափոխվեց Վարդան Գրիգորյանի վարույթ։

 Սակայն այդ ընթացքում դատաքննություն չիրականացվեց, իսկ վերջերս էլ դատավորը կենսաթոշակի անցավ։

 Արմինե Մելիքսեթյանը     2019 թ նոյեմբերին 7-ին է նշանակվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ի տարբերություն այս գործի այս մասի՝  «Սասնա ծռեր» 1-ի գործն արդեն  տեղափոխվել է դատական վիճաբանությունների փուլ։ Դատախազն էլ  պահանջել է ութ ու կես տարուց մինչեւ ցմահ ազատազրկում։