Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada
A A
Սպորտ

Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է անվտանգ լինեն բոլոր մասնակիցների համար. Թոմաս Բախ

Միջագային օլիմպիական կոմիտեի՝ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը  հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Նա մասնավորապես է ասել

«ՄՕԿ-ը նպատակ ունի 2021թ Տոկիոյում անպայման անցկացնել օլիմպիական խաղերը։ Առաջիկա շաբաթների ընթացքում ակտիվ քննարկումներ կծավալվեն COVID-19-ին դիմակայելու հնարավոր եղանակների վերաբերյալ: Հավատում ենք անվտանգ և հաջող խաղերի անցկացմանը։ Քննարկումները, որոնք կանցկացվեն ճապոնացի գործընկերների, համակարգող հանձնաժողովի և աշխատանքային խմբի հետ, շատ կարևոր են։

Կա մի քանի տարբերակ, սակայն համավարակի իրավիճակն ամեն օր փոխվում է և դա  ազդում է վերջնական որոշման վրա: Պետք է պատրաստ լինենք բոլոր տարբերակներին: Ոչ ոք չգիտի, թե ինչպիսի իրավիճակ կլինի հաջորդ տարի: Սոցիալական հեռավորությունը քննարկման խնդիրներից մեկն է։ Աշխատանք է տարվում նաև թեստերի, պատվաստումների ուղղությամբ: Մի բան պարզ է, որ Տոկիոյի խաղերը պետք է անվտանգ լինեն բոլոր մասնակիցների համար: Դա մեծ պատասխանատվություն է մեր համար», - ասել է Թոմաս Բախը։

Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն ասել է, որ օլիմպիական խաղերի ժամանակ կստեղծեն այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան անվտանգ անցկացնել այն։