A
A
Առաջին ոչ-ոքին
Աջակցիր «Ա1+»-ինՀնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդն ու Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի 3-րդ պարտիայում առաջին անգամ խաղաղ դաշն կնքեցին:
Աշխարհի չեմպիոնն այս անգամ զգուշավոր մարտավարություն ընտրեց եւ հիմնականում զբաղվեց մրցակցի գրոհների չեզոքացմամբ: 30-րդ քայլին արդեն կողմերը կարող էին խաղաղ դաշն կնքել, որովհետեւ խաղատախտակին հավասար իրավիճակ էր ստեղծվել:
Սակայն Վեսելին Թոփալովը, հավատարիմ իր սկզբունքին, առաջինը ոչ-ոքի չառաջարկեց եւ շարունակեց պայքարել: Անանդը շատ արագ փոխանակեց ծանր խաղաքարերը եւ 46-րդ քայլին մրցակցին պարտադրեց ընդունելու իր կողմից արված ոչ-ոքիի առաջարկը:
Այդպիսով, մրցամարտի հաշիվը դարձավ 1,5:1,5: Այսօր տեղի կունենա 4-րդ պարտիան, որում սպիտակներով հանդես կգա Վիշվանաթան Անանդը: