Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիոն» - Օլիչ` 0:3

Սպորտ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի առաջին ուղեգիրը նվաճեց Մյունխենի «Բավարիան»: Կիսաեզրափակիչ պատասխան խաղում գերմանական ակումբը հյուրընկալվելիս պարզապես ջախջախեց ֆրանսիական «Լիոնին»` 3:0:

Մյունխենցիների կազմում բոլոր երեք գոլերն էլ խփեց խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» նույնպես հաղթանակ էր տարել (1:0):

Եզրափակիչի երկրորդ մասնակիցը հայտնի կդառնա այսօր, «Բարսելոնա» - «Ինտեր» խաղին:
Դրանց առաջին մրցավեճն ավարտվել էր իտալական թիմի վստահ հաղթանակով` 3:1: «Բավարիայի» գլխավոր մարզիչ Լուիս վան Գալը նշել է, որ երկրպագելու է հենց «Ինտերի» համար, քանի որ ցանկանում է, որ այդ թիմը լինի «Բավարիայի» մրցակիցը եզրափակիչում: