Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը գոլ և գոլային փոխանցում է կատարել «Ռոմայի» ստուգողական խաղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Հռոմի «Ռոմայի» կազմում շարունակում է նախապատրաստվել նոր՝ 2020-21թթ մրցաշրջանին: Այսօր անցկացրած հերթական ստուգողական խաղում հռոմեացի ֆուտբոլիստները 4:1 հաշվով հաղթել են «Ֆրոզինոնեին»:

Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել արդյունավետ խաղով: Հանդիպման 36-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Պելեգրինին հաշիվը դարձրել է 3:0, իսկ 44-ին մեր ֆուտբոլիստը գոլերի տարբերությունը հասցրել է չորսի: Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցել է ամբողջ խաղին:

«Ռոման» իր առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացնելու է սեպտեմբերի 19-ին, «Վերոնայի» հարկի տակ: