Բացել լրահոսը Փակել լրահոսը
51d0ca64
A A
Պաշտոնական

Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում. խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցանցային մի գրառում:

Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:

Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն»: