Բացել լրահոսը Փակել լրահոսը
ToJ3z6n1Mne8yjVs
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ֆեյսբուքյան հայտարարությամբ կուրսեցի են փնտրում, որ իրենց կուրսը չփակվի (տեսանյութ)

«Գլաձոր» համալսարանի լրագրության բաժնի առաջին կուրսեցի Անին Ազիզյանը երազում է հաղորդավարուհի դառնալ, սակայն նրա երազանքը կարող է կիսատ մնալ, քանի որ համալսարանում իրեն ու իր կուրսեցիներին առաջարկում են տեղափոխվել այլ ֆակուլտետ։

Պատճառաբանությունը սա է՝ ինքնաֆինսավորվող համալսարանը չի կարող 3 հոգու տված վարձավճարով կուրս պահել։

 

Համալսարանի ռեկտոր  Ժորա Ջհանգիրյանի խոսքով՝ այս տարի  ժուռնալիստիկայի ֆռակուլտետի դիմորդների թիվը քիչ է եղել ու իրենք ստիպված են  առաջին կուրսեցիներին առաջարկել այլընտրանքային տարբերակ՝  տեղափոխվել այլ ֆակուլտետ կամ սովորել որևէ այլ բուհում։

Արդեն մի քանի օր է, ինչ ուսանողները համացանցում փնտրում են   ցանկացած համալսարանի լրագրության բաժին դիմած ու չընդունված դիմորդների, որպեսզի  կարողանան շարունակել սովորել ու ստանալ լրագրողի մասնագիտությունը.

 «Մենք, իրոք,  ուզում ենք դառնալ լրագրող ու մեզ այս ֆակուլտետն է  հետաքրքիր, դրա համար էլ երբ պարո  Ջհանգիրյանն առաջարկեց տեղափոխվել այլ ֆակուլտետ, որոշեցինք հայտարարություն տալ, գտնել այնպիսի ուսանողների, ովքեր դիմել ու չեն ընդունվել որևէ բուհի լրագրության ֆակուլտետ։ Փորձում ենք ամեն ինչ անել, որ մեր կուրսը չփակվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է առաջին կուրսի ուսանողուհի Ռուզաննա Զախտերյանը։

Ուսանողները ռեկտորից խնդրել են իրենց մեկ շաբաթ ժամանակ տալ, որպեսզի կարողանան մարդկանց գտնել .  «Եթե չկարողանանք գտնել, ստիպված բանասիրության ֆակուլտետում կսովորենք, սակայն մենք ուզում ենք մասնագիտանալ լրագրության ոլորտում»,-ասում են նրանք։

Ժորա Ջհանգիրյանը նշում է, որ ինքը որևէ խնդիր չի տեսնում այստեղ և  կարծում է, որ այլ բուհ գնալով ուսանողները որևէ խնդրի առաջ չեն կանգնի։ Նրա խոսքով՝ 3 ուսանողի համար միգուցե պահպանվի կուրսը։

Դեռ հստակ որոշում չկա, իսկ ուսանողները շարունակում են մնալ անորոշ վիճակում։