Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+nadal 9.09.
A A
Սպորտ

Ռաֆայել Նադալը 7 ամիս ընմիջումից հետո վերադառնում է մեծ թենիս

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի հանրահայտ թենիսիստ Ռաֆայել Նադալը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 14-21-ը Հռոմում կայանալիք թենիսի «Մաստերս» կարգի մրցաշարում: Այդ մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:

«Ֆորո Իտալիկոն» իմ համար կարևոր վայրերից մեկն է: Այս տարվա մրցաշարն իմ համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ես կորտ եմ վարադառնում երկարատև ընդմիջումից հետո», - թվիթերյան իր էջում տեղադրած տեսահաղորդագրությամբ ասել է թենիսիստը:

Ռաֆայել Նադալը կորոնավիրուսի պատճառով արդեն յոթ ամիս է՝ չի մասնակցում որևէ մրցաշարի: Նա բաց է թողել նաև այս օրերին Նյու Յորքում ընթացող ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Իսպանացին հայտարարել էր, որ մրցաշրջան-2020-ում հնարավոր է այլևս չմասնակցի որևէ մրցաշարի, սակայն անցած շաբաթ մտքափոխվել է և Ֆրանսիայի բաց առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Այն տեղի կունենա Փարիզի «Ռոլան Գարոս»-ի կորտերում, սեպտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 11-ը: