Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lebron rekord
A A
Սպորտ

Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի Ազգային Լիգայի նոր ռեկորդ է սահմանել

«Լոս Անջելես Լեյքերս» բասկետբոլի թիմի հարձակվող Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի Ազգային Լիգայի փլեյ-օֆֆում իր թիմի կազմում տոնել է թվով 162-րդ հաղթանակը: Այդ ցուցանիշով նա առաջ է անցել նախկին ռեկորդակիր Դերեկ Ֆիշերից, որն այդ փուլի խաղերում 161 անգամ է ճաշակել հաղթանակի բերկրանքը:

«Լոս Անջելես Լեյքերսը» ԲԱԼ-ի Արևմտյան գոտու կիսաեզրափակիչ փուլի հերթական խաղում 112:102 հաշվով հաղթել է «Հյուսթոն Ռոքեթսին»: Լեբրոն Ջեյմսն այդ խաղում վաստակել է 36 միավոր: 

Սերիայի ընդհանուր հաշիվը դարձել է 2:1՝ հօգուտ «Լոս Անջելես Լեյքերսի»: Հաջորդ՝ չորրորդ հանդիպումը, տեղի կունենա սեպտեմբերի 10-ին: