Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն ավանդապաշտ չէ

Սպորտ

Ֆուտբոլի հանրապետության գավաթի խաղարկության խաղացանկում տեղի է ունեցել փոփոխություն:

2010 թ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղը տեղի կունենա մայիսի 10-ին` նախապես որոշված մայիսի 9-ի փոխարեն: Այն կկայանա «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին:

Ի դեպ, վերջին տարիներին, ավանդույթի համաձայն, եզրափակիչներն անցկացվում էին մայիսի 9-ին, ի նշան Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի եւ Շուշիի ազատագրման (խաղարկության սկզբում դրանք կազմակերպում էին մայիսի 28-ին, այսինքն` ՀՀ անկախության օրը):

Այս տարվա խաղացանկով էլ այն պետք է կայանար մայիսի 9-ին, սակայն ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը մեկ օրով տեղափոխեց հանդիպումը` չպահպանելով արդեն ձեւավորված ավանդույթներից մեկը: