Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն՝ հավաքականում 100 գոլ խփած եվրոպացի առաջին խաղացող

Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի ընթացիկ մրցաշարի արդեն առաջին խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: Շվեդիայի հետ արտագնա հանդիպման ժամանակ 35-ամյա հարձակվողը նախ տուգանայինից բացել է հաշիվը, ապա գեղեցիկ հարվածով կրկնապատկել այն:

Առաջին գոլը եղել է Քրիշտիանու Ռոնալդուի խփած 100-րդ գնդակը Պորտուգալիայի հավաքականի կազմում: Նա եվրոպացի առաջին ֆուտբոլիստն է, ով ազգային թիմի կազմում հատել է այդ սահմանը:

Համաշխարհային ռեկորդը պատկանում է Ալի Դաեիին, որն Իրանի հավաքականի կազմում դարձել է 109 գոլի հեղինակ:


Ազգերի լիգա

2-րդ տուր

 

A լիգա

2-րդ խումբ

Բելգիա - Իսլանդիա՝ 5:1

Դանիա - Անգլիա՝ 0:0

 

3-րդ խումբ

Ֆրանսիա - Խորվաթիա՝ 4:2

Շվեդիա - Պորտուգալիա՝ 0:2



C լիգա

1-ին խումբ

Կիպրոս - Ադրբեջան՝ 0:1

Լյուքսեմբուրգ - Չեռնոգորիա՝ 0:1

 

2-րդ խումբ

Հայաստան – Էստոնիա՝ 2:0

Վրաստան – Հս. Մակեդոնիա՝ 1:1



D լիգա

2-րդ խումբ

Սան Մարինո - Լիխտենշտեյն՝ 0:2