Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-19
A A
Պաշտոնական

Այսօր Վրաստանում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել. jnews.ge

Վրաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 45 դեպք, ընդհանուր դեպքերի քանակը երկրում հասել է 1729-ի: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Ընդհանուր հաշվով Վրաստանում կորոնավարակը հաղթահարել է 1321 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի տեղափոխվել է Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5882 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 390: