Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հիվանդանոց-900x400
A A
Հասարակություն

Խաշթառակում ծեծի ենթարկված երեխաների մայրը մահացել է

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում 58-ամյա պապի կողմից ծեծի ենթարկված 6 և 4-ամյա երեխաների մայրը մահացել է։
 
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Խաշթառակի համայնքապետ Անդրանիկ Վիրաբյանը:
 
«Պատճառը չգիտեմ, իրավապահ մարմինները կզբաղվեն այս հարցով և կտեղեկացնեն, թե ինչից է մահացել»,- նշեց Վիրաբյանը:
 
Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4 և 6-ամյա թոռներին: Վերջինս մահացել է, իսկ նրանց պապիկն այս պահին կալանավորված է։ 4-ամյա երեխան  օգոստոսի 27-ին դուրս է գրվել հիվանդանոցից։
 
Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը, 2014թ. ծնված անչափահաս թոռան առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել  կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել  հիվանդանոց:
 
2020թ. օգոստոսի 14-ին,  16-ին պապը պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
 
Օգոստոսի 19-ին նույն ընտանիքի ևս 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման էր ենթարկվել։
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 28-ամյա Մարիաննա Հ.-ն նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել   իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաև՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
 
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)  2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է:
 
Նրա 28-ամյա դստերը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։