Պաշտոնից ազատում եւ նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետն այսօր որոշումներ է ստորագրել: Վարչապետի որոշմամբ՝ Արմինե Պետրոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`
Արմինե Սամվելի Պետրոսյանին 2020 թվական սեպտեմբերի 15-ից ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության սոցիալ-տնտեսական քաղաքականության բաժնի պետի (06-Գ25-31.1-Ղ3-1) պաշտոնից»։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Սուսաննա Սահադյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ:
« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ ու 151-րդ կետերը ու Սուսաննա Սահադյանի դիմումը՝
1. Սուսաննա Վառլենի Սահադյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ-գլխավոր հաշվապահ (պաշտոնի ծածկագիր՝ 06-12-Ղ1-1)։
2. Սուսաննա Վառլենի Սահադյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: