Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժամը փոխվեց

Սպորտ

Մայիսի 1-ից սկսած Երեւանի «Փյունիկը» եւ «Բանանցը» սեփական հարկի տակ կայանալիք առաջնության հանդիպումները կանցկացվեն ոչ թե նախապես նշանակված ժամերին, այլ մշտապես ժամը 20:00-ին:

Այս փոփոխությունը կատարվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության առաջարկով: Ինչպես «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրին ՀՖՖ-ում, երեկոյան ժամերին խաղերն անկացնելը մի քանի նպատակ է հետապնդում:

Նախ այդ հանդիպումները մեր ֆուտբոլիստներին հնարավորություն կտան խաղալ արհեստական լույսի տակ եւ հարմարվել այդ պայմաններին: Գաղտնիք չէ, որ եվրոպական խաղերը հիմնականում անցկացվում են հենց ուշ ժամերին, արհեստական լուսավորության պայմաններում:

Երկրորդ, ցերեկային ժամերին խնդիրներ են ծագում հեռուստառեպորտաժի ժամանակ. արեւի լույսի պատճառով «Հանրապետական» մարզադաշտի Արեւելյան տրիբունան եւ խաղադաշտի մեծ մասը լավ չեն երեւում հեռուստաէկրանին:

ՀՖՖ-ն մտադիր է նաեւ տեսախցիկներ տեղադրել արեւկող տրիբունայում, որպեսզի խաղերի ցուցադրումն ավելի լիարժեք ստացվի: Իսկ թե որքանով կծառայի ֆեդերացիայի այս նորամուծությունն իր նպատակին, ցույց կտան եվրոպական խաղերի արդյունքները: