Առաջին հաղթանակները Բաքվում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկները առաջին հաղթանակները տոնեցին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում:
60 կգ քաշային Հրայր Մաթևոսյանն առաջին մրցամարտում միավորներով հաղթեց արգենտինացի Խուան Կարասկոյին եւ մտավ հաջորդ փուլ:
Հաջող սկսեց առաջնությունը նաեւ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը, որը առավելության հասավ Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արայիկ Մարությանի նկատմամբ: Վաղն իր առաջին մրցամարտը կանցկացնի 51 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, որի մրցակիցը կլինի եգիպտացի Հեշամ Մահմուդը:
Ի դեպ, բռցքամարտի միջազգային ֆեդերացիայի կայքէջի տվյալներով` մրցումների առաջին օրը ամենամեծ անակնկալը գրանցվել է 48 կգ քաշայիններ Կորյուն Սողոմոնյանի եւ Նուրբեկ Աբլազովի (Ղրղըզստան) մրցամարտին:
Ռինգի մրցավարի հաշվարկով այն ավարտվել էր ոչ-ոքի` 7:7, իսկ ահա կողային մրցավարները մեկ ձայնով հաղթանակը շնորհել են 17-ամյա ղրղըզ մարզիկին: Իսկ անցած տարվա պատանիների աշխարհի չեմպիոնը ստիպված մասնակցից վերածվել է հանդիսականի: