Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թուրքիան ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը ինչ-որ չափով գնա սրացումների. Թեւան Պողոսյան (տեսանյութ)

Աշխարհը նույնիսկ իր ընկալումների մեջ աշխարհակարգային գաղափարներ է  փոխում,- ասում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը։   Ըստ նրա՝  սկսած 2020թվականի հունվար-փետրվար ամիսներից՝ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Երկրները, որոնք ունեին միևնույն տեսակի քողարկված շահեր, և որոնց մասին  չէին բարձրաձայնում, սկսեցին նաև  գործել.

«Դրանից է,  օրինակ, մեր տարածաշրջանը։ Հատկապես՝  Թուրքիան իր վարած քաղաքականությամբ փորձում է  այլևս բացահայտ իր նկրտումները բերել՝ իր ազդեցությունը տարածելով Միջին Արևելքում, Միջերկրական ծովում գործողություններ իրագործելով, Լիբանանի ներքին գործերին խառնվելով։ Ամեն ինչ արեց, որ Ադրբեջանը ինչ-որ չափով գնա սրացումների, և իրենք իրենց մասին ասեն՝ մենք իրենց կողքին ենք, իրենց եղբայրներն ենք»,- նշում է քաղաքագետ Թևան Պողոսյանը։ 

Նա նաև նկատում է, որ նույնիսկ այնպիսի նախադասություններ են ասվում, կարծես բացահայտ ասեն, թե իրենք էլ են Ղարաբաղյան կոնֆլիկտի կողմ, իրենք էլ են դիտարկում, որ հայերն իրենց թշնամիներն են, և այդպիսով նույնանում են։

Քաղաքագետի համոզմամբ՝  պետք է  աչալուրջ լինենք՝ մեր քաղաքականությունը մշակելու, նոր սցենարների, նոր մարտահրավերների պատրաստ լինելու համար․

«Մեր  ներքին  խնդիրները շատ ժամանակ հիմնված են լինելու տնտեսական և սոցիալական ճգնաժամերի վրա, որոնք Հայաստանում կարող են տեղի ունենալ, եթե չվարենք ճիշտ քաղաքականություն»։

Իր պատկերացմամբ՝ այդ ճգնաժամերից լավագույնս խուսափել  հնարավոր կլինի, եթե մենք կարողանանք ձևավորել իսկապես մի գործընթաց, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կմիավորվեն և կփորձեն իրար հետ քննարկել եւ գտնել  համատեղ լուծումներ․

«Տեսնում ենք, որ շատ ժամանակ ցանկացած մի գործողություն, որ իշխանություններն անում են, միանգամից սկսվում է տարբեր կողմերից քննադատական գաղափարներ։ Մենք պետք է այդ մշակույթը ձևավորենք, որտեղ բոլորս իրար հետ քննարկել կարողանանք և հասնենք միասնական որոշումների»,- նկատում է քաղաքագետը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

>