Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկ կորուստ ունի Էստոնիայի հետ խաղից առաջ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր անցկացրեց վերջին մարզումը Ազգերի լիգայի Հայաստան - Էստոնիա հանդիպումից առաջ:

Մարզմանը չմասնակցեց միայն Էդգար Բաբայանը, որը, ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրության, մրսածություն ունի և վաղը բաց է թողնելու խաղը: Մնացած 22 ֆուտբոլիստները պատրաստվում են հանդիպմանը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանելով լրագրողների այն հարցին, արդյոք Հյուսիսային Մակեդոնիայի խաղի համեմատ փոփոխություններ են սպասվում մեկնարկային կազմում, իսպանացի մասնագետն ասել է, որ դեռ 24 ժամ կա կազմը որոշելու համար:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստան – Էստոնիա հանդիպումը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: