Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեւան1
A A
Պաշտոնական

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կարգը

Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Այդ մասին հայտնում է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Նախագծում իրականացված լրացումների համաձայն․
➡️ Այսուհետ Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաև Փոքր Սևանի հատվածում։
➡️ Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն ևս 8-ը։ Սևանա լճի ողջ ավազանում կգործի «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս,
➡️Նոր լրացումներով թույլատրվելու է որսալ առնվազն 400 գրամ և ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն

?Վերանայվել է նաև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։

❗️Շրջակա միջավայրի նախարարությունն հիշեցնում է, այն ձկնորսները, որոնք մինչ այս չեն ցուցաբերել նախաձեռնություն եւ հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ՝ արդյունագործական փորձարարական ձկնորսության ծրագրին մասնակցելու համար և պայմանագիր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ հնարավորություն կունենան․

➡️ Մինչև սեպտեմբերի 16-ը նոր հայտ ներկայացնել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ՝ արդյունագործական որս իրականացնելու թույլտվություն ստանալու համար։
➡️ Դրանց բավարարումից հետո`սահմանված ժամկետում, պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ։
➡️ Օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի առկայության դեպքում՝ մասնակցել Սևանա լճում առաջիկայում մեկնարկող սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության ծրագրին։
➡️ Փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ սահմանվել է սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ։