Հովհաննես Բաչկովը Դուբայում կմասնակցի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտի հավաքականի ավագ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն, հոկտեմբերի 9-ին կանցկացնի իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում:
Ինչպես հայտնում է անգլիական MTK Global պրոմոութերային ընկերության պաշտոնական կայքը, որի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել հայ բռնցքամարտիկը, այդ օրը Դուբայում կանցկացվի Rotunda Rumble IV անվանումը կրող բռնցքամարտի երեկո:
Միակ նորեկն այդ մրցաշարում կլինի Հովհաննես Բաչկովը: Օրվա գլխավոր մենամարտում միմյանց հետ կհանդիպեն ղազախստանցի Վիկտոր Կոտոչիգովն ու անգլիացի Մաքսի Հյուզը: Մրցաշարի մենամարտերը հեռարձակվելու են ամերիկյան ESPN+ և միջազգային IFL TV հեռուստաալիքներով:
Հովհաննես Բաչկովը չնայած այսուհետ հանդես է գալու պրոֆեսիոնալ ռինգում, սակայն նա կարող է մասնակցել նաև 2020թ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներին: