Հայ ֆուտբոլիստը փրկեց իր թիմին
Աջակցիր «Ա1+»-ինՀայ ֆուտբոլիստ Յուրի Մովսիսյանը, որը ԱՄՆ-ի բնակիչ է, Դանիայի առաջնության 29-րդ տուրում երկու գոլ խփելով «Միդտյուլանդի» դարպասը, կարեւոր հաղթանակ պարգեւեց իր թիմին` «Ռանդերսին»:
Հանդիպման 15-րդ րոպեին նա բացեց հաշիվը, իսկ 13 րոպե անց ամրապնդեց այն` 2:0: Խաղավարտից 20 րոպե առաջ «Ռանդերսի» գլխավոր մարզիչը հանգիստ տվեց հանդիպման հերոսին: Ռոբերտ Արզումանյանը հայտավորվել էր պահեստայինների մեջ, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ:
«Ռանդերսը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում եւ վերջապես կարողացավ խույս տալ վտանգավոր գոտուց: Այժմ Ռոբերտ Արզումանյանի եւ Յուրի Մովսիսյանի թիմը 33 միավորով զբաղեցնում են 9-րդ տեղը: Սակայն վերջնական ապահովության համար «Ռանդերսին» հարկավոր է հաղթանակներ տանել նաեւ մնացած խաղերում, քանի որ ետեւից ընթացող թիմերը զիջում են ընդամենը մեկ միավորով:
Հաջորդ խաղը «Ռանդերսը» կանցկացնի մայիսի 2-ին, «Նորդսայլանդի» դաշտում: