Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dzokovic
A A
Սպորտ

Նովակ Ջոկովիչը գնդակով հարվածել է մրցավարին և որակազրկվել ԱՄՆ առաջնությունում

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունում տհաճ միջադեպ է տեղի ունեցել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի հետ:

Սերբ թենիսիստը 1/8 եզրափակիչ փուլի Պաբլո Կարենոյի հետ խաղի առաջին սեթում, երբ հաշիվը հավասար է եղել՝ 5:5, չի կարողացել ընդունել մրցակցի մատուցումը և տանուլ է տվել խաղափուլը: Նա զայրութից հարվածել է գնդակին, որը ակամայից դիպել է գծային մրցավարներից մեկի վզին: Վերջինս վայր է ընկել և սկսել է ուժեղ հազալ, կարծես խեղդվելիս լինի: Տարեց մրցավարին ստիպված հեռացրել են կորտից: Հանդիպման գլխավոր մրցավարը որոշել է որակազրկել Նովակ Ջոկովիչին, քանի որ նա մինչ այդ զգուշացում էր ստացել գնդակով գովազդային վահանակին հարվածելու համար:

Այդպիսով, ԱՄՆ առաջնությունում այս տարի նոր չեմպիոն ի հայտ կգա, քանի որ 2004 թվականից հետո մրցաշարը հաղթած 7 թենիսիստները՝ Ջոկովիչը, Ֆեդերերը, Նադալը, Դել Պոտրոն, Մարեյը, Վավրինկան ու Չիլիչը, արդեն բացակայում են քառորդ եզրափակիչ մտած թենիսիստների մեջ: