Բացել լրահոսը Փակել լրահոսը
hakwb-kwmitas
A A
Հասարակություն

Մոնրեալում բացվեց Կոմիտասի կիսանդրին (տեսանյութ)

Սեպտեմբեր 4-ին, Կանադայում, Մոնրեալի  Հայ կենտրոնի մուտքի մոտ տեղի ունեցավ Կոմիտաս Վարդապետի  կիսանդրու բացման արարողությունը։  Արարողության ժամանակ ելույթով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի  ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:

«Կատարում ենք բացումը մի հուշարձանի, որը մեր միասնությունն է խորհրդանշում՝ արեւմտահայ ծագումով, Էջմիածնում ծառայած, Արեւմտահայաստանում աշխատած, Եվրոպայում ուսանած մեր սիրելի Կոմիտասի կերպարը, որ ինքնին հոյակապ ներկայացուցիչն է միասնական հայության, որ ոչ միայն լսեց ու բերեց հայկական երգերը, վերծանեց դրանք, մշակեց ու  հայացրեց  այլեւ զատեց օտար խազերից ու ելեւէջներից»,- նշեց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։  

Կիսանդրու հեղինակը քանդակագործ, դոկտոր Մկրտիչ Տարաքչյանն է։