Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Քրիստիանու Ռոնալդուն խաղի ժամանակ խախտել է դիմակ կրելու կարգը (տեսանյութ)

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի Պորտուգալիա – Խորվաթիա խաղի ժամանակ խախտել է դիմակ կրելու կարգը:

35-ամյա ֆուտբոլիստը, որը ոտքի բութ մատի վարակի պատճառով խաղը դիտելիս է եղել տրիբունայից, սկզբում չի կրել դիմակ, ինչը պահանջում է օրենքը: Հանդիպման ընթացքում Ռոնալդուին մոտեցել է մարզադաշտի աշխատակիցներից մեկը և պահանջել դիմակ դնել: Ֆուտբոլիստը չի վիճաբանել և անմիջապես կատարել է պահանջը:

Չնայած Պորտուգալիայի հավաքականի ավագի բացակայությանը, լիգայի գործող չեմպիոնները 4:1 հաշվով վստահ հաղթել են Խորվաթիայի թիմին:

 

Ազգերի լիգա

1-ին տուր

 

A լիգա

2-րդ խումբ

Դանիա - Բելգիա՝ 0։2

Իսլանդիա - Անգլիա՝ 0։1

 

3-րդ խումբ

Պորտուգալիա - Խորվաթիա՝ 4։1

Շվեդիա - Ֆրանսիա՝ 0։1

 

 

C լիգա

1-ին խումբ

Ադրբեջան - Լյուքսեմբուրգ՝ 1։2

Կիպրոս - Չեռնոգորիա՝ 0։2

 

2-րդ խումբ

Էստոնիա - Վրաստան՝ 0։1

Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան՝ 2։1

 

D լիգա

2-րդ խումբ

Ջիբրալթար - Սան Մարինո՝ 1։0