Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Այսօր մարզական բախտը չժպտաց մեզ. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը այսպես մեկնաբանեց Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան հանդիպումը, որն ավարտվեց մեր թիմի պարտությունով՝ 1:2:     

«Նախ կուզեի շնորհավորել ֆուտբոլիստներին այսօրվա խաղի համար: Հեշտ չէ 4-րդ րոպեին գոլ բաց թողնել և շարունակել հանգւստ խաղալ: Շատ շոգ էր և դա ազդեց մեր խաղի վրա: Չնայած երկու գոլ բաց թողեցինք ստանդարտներից, բայց թիմը չնահանջեց, շարունակեց պայքարել մինչև վերջին պահը: Այնպես որ, շնորհավորում եմ իմ խաղացողներին իրենց ջանքերի համար:

Ինչ վերաբերում է մեր դարպասին նշանակված երկու 11 մետրանոցներին, ապա ես սովորբար խուսափում եմ վերլուծել դրանք և գնահատական տալ: Խաղից հետո ֆուտբոլիստներին խորհուրդ տվեցի շարունակել խաղալ նույն ոգևորությամբ: Մենք գոլային պահեր ունեցանք, երկու անգամ Ալեքսանդր Կարապետյանը կարող էր գրավել դարպասը: Եթե մեզ հաջողվեր ավելի շուտ գոլ խփել, ապա խաղի ելքն այլ կլիներ:

Մեր ենթախմբում հավասար թիմեր են հավաքվել և ցանկացածը կարող է հաղթել ցանկացածին: Այսօր, պարզապես, մարզական բախտը մեզ չժպտաց, հակառակ դեպքում խաղի ելքն այլ կլիներ», - ասեց իսպանացի մասնագետը: