Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի մեկնարկային խաղում պարտվեց Հս. Մակեդոնիային

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պարտությունով մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020թ խաղարկությունը:

1-ին տուրում մեր հավաքականը Սկոպիեյում հանդիպեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Խաղի արդեն 5-րդ րոպեին դաշտի տերերը 11 մ հարվածով բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Էջիան Ալիոսկին:

Հանդիպման 38-րդ րոպեին մակեդոնացիները կրկին 11մ հարվածի իրավունք ստացան, որն վստահ իրացրեց Իլիա Նեստորովսկին:

Երկրորդ խաղակեսն անցավ Հայաստանի հավաքականի տարածքային առավելությամբ, սակայն մերոնք չկարողացան օգտագործել գոլային լավ պահերը: Միակ պատասխան գնդակը դարձյալ գրանցվեց 11մ հարվածից հետո: Ավելացված ժամանակի 3-րդ րոպեին սպիտակ նշանակետից անվրեպ հարվածեց փոխարինման մտած Տիգրան Բարսեղյանը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 8-ին: Այդ օրը մեր թիմը Երևանում կընդունի Էստոնիայի ազգային թիմին, որն այսօր դեռ պետք է հանդիպի Վրաստանի ընտրանու հետ: