Մեկ ոչ-ոքի, մեկ ...
Աջակցիր «Ա1+»-ինՆալչիկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի 3-րդ փուլը: Մասնակից 12 շախմատիստուհիներից երկուսը մեր առաջատար գրոսմայստերներն են` Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը։ Նրանց մրցակիցները կլինեն Պիա Կրամլինգը (Շվեդիա), Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն, Ժու Չենը (Չինաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան, Բայրա Կովանովան (Ռուսաստան), Մոնղոնթուլ Բաթույագը (Մոնղոլիա) եւ Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա)։
Երեկ կայացան 1-ին տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղաղ դաշն կնքեց Պիա Կրամլինգի հետ, իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց Համփի Կոներուին: Մրցաշարը հաղթանակով սկսեցին Տատյանա Կոսինցեւան, Բայրա Կովանովան եւ Բեթուլ Յիլդիզը։ Ոչ-ոքի ավարտվեց նաեւ Նանա Ձագնիձե - Ժու Չեն պարտիան:
Այսօր կայացող 2-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը կրկին սեւերով կհանդիպի Ժու Չենի հետ, իսկ Էլինա Դանիելյանը սպիտակներով կմրցի թրքուհի Բեթուլ Յիլդիզի հետ: