Բացել լրահոսը Փակել լրահոսը
118810708_931588730660180_7572052075890818045_n
A A
Պաշտոնական

Ընդհանուր ներդրումը հասավ 777 միլիոն դրամի․ Շնող և Գլաձոր համայնքները նորից տեխնիկա են ստացել. ՀՏԶՀ

Շարունակվում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների զարգացմանը միտված` «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագիրը, որի շրջանակում համայնքները հնարավորություն են ստանում խնդիրները լուծել սեփական ուժերով։ Ծրագրի հերթական արդյունքները գրանցվել են Վայոց ձորի մարզի Գլաձոր և Լոռու մարզի Շնող միավորված համայնքներում, որոնք նախօրեին ստացել են ընդհանուր 44 միլիոն 250 հազար դրամի տեխնիկա։ 

Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով` ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինասավորմամբ Գլաձոր համայնքը ստացել է մեկ աղբատար մեքենա` ետևի բարձիչով, Իսկ Շնողին տրամադրվել է երրորդ քարշակ դասի մեկ անիվավոր տրակտոր։ 

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի շրջանակում համայնքներն այս տարի արդեն ստացել են ավելի քան 777 միլիոն դրամի տեխնիկա, միայն սեպտեմբեր ամսվա ընթացքում նախատեսվում է ևս 516 միլիոն դրամի տեխնիկայի տրամադրում։ Նույն նպատակի համար ավելի քան  1 միլիարդ դրամի ներդրում էլ նախատեսվում  է մինչև տարեվերջ։

ՀՏԶՀ մամուլի ծառայություն