Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վոլեյբոլիստներն այսօր կորոշեն Հայաստանի գավաթակիրներին

«Գրանդ սպորտ» մարզահամալիրում այսօր եզրագիծը կհատեն տղամարդկանց և կանանց լողափնյա վոլեյբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ 

Կանանց եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Վան-2» - «Ավան» թիմերը։ Մրցանակային 3-րդ տեղի համար կպայքարեն Երևանի «Վան–1»-ն ու Կոտայքի մարզի «Գեղաշենը»։

Տղամարդկանց մրցաշարում գավաթը կվիճարկեն ՖԻՄԱ-2-ն ու Հայաստանի պատանեկան հավաքականը, իսկ 3-րդ տեղի համար կհանդիպեն ՖԻՄԱ-ի առաջին և երրորդ թիմերը։

Մրցակարգով հաղթում է առաջինը 21 միավոր վաստակած երկյակը։ Եթե երկու խաղափուլի արդյունքում գրանցվում է ոչ-ոքի արդյունք՝ 1։1, ապա նշանակվում է  լրացուցիչ երրորդ խաղափուլ։ Այս դեպքում հաղթում է առաջինը 15 միավոր վաստակած զույգը։

Կանոնադրությամբ  յուրաքանչյուր թիմ ունի  երկու խաղացող՝ առանց պահեստայինի։ Եթե վոլեյբոլիստներից մեկը վնասվածք է ստանում և անկարող է պայքարը շարունակել, ապա տուժած երկյակին գրանցվում է տեխնիկական պարտություն։