Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եւս երկու կորուստ Բաքվում

Սպորտ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նոր կորուստներ կրեց:

48 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 54 կգ քաշային Հովհաննես Բաչկովն առաջին փուլում պարտվելով համապատասխանաբար Նուրբեկ Աբլազովին (Ղրղըզստան) ու Էդգարաս Սկուրդելիսին (Լիտվա), նույնպես ժամանակից շուտ դուրս մնացին հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ մինչ այդ անհաջողության էր մատնվել նաեւ 57 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

Այսօր երեկոյան մեր չորրորդ մասնակիցը` Հրայր Մաթևոսյանը (60 կգ), կհանդիպի Խուան Կարասկոյի (Արգենտինա) հետ։